ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ
«Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատումը «Թիվ 405»-ի՝ այս ձևաչափով առաջին նախագիծն է: Հավատարիմ մնալով դեռևս 5-րդ դարում պատմահայր Մովսես Խորենացու հիշատակած՝ Հայկ նահապետի ավանդավեպի առանցքային սյուժեին, պատկերապատման հեղինակները զարգացնում և վերածում են այն գեղարվեստական մի նոր ստեղծագործության: Այստեղ ևս Հայկը ընդդիմանում է Բելի բռնապետությանը, իսկ հետագայում` ճակատամարտի ժամանակ, իր եռաթև նետով խոցում նրան` ազատելով իր ժողովրդին Բելի չար բռնակալությունից : Պատկերապատումն ունի մի քանի կարևոր ուղերձ. ընթերցողը Հայկի օրինակով ավելի առարկայական է պատկերացնում հայրենասիրության, արդարության, քաջության, ընկերասիրության և հայրենադարձության կարևորությունը:
Նախագծի մտահղացումը՝ Մյասնիկ Խաչատրյանի և
Նարեկ Վան Աշուղաթոյանի
Նկարիչ՝ Տիգրան Մանգասարյան
Սցենարի հեղինակ` Թոնդրակ (Սմբատ Հովհաննիսյան)
Պրոդյուսեր՝ Նարեկ Վան Աշուղաթոյան
Հնագետ-խորհրդատու` Միքայել Բադալյան
Ձևավորումը` Մարիամ Մալխասյանի
Սրբագրիչ` Սոսի Խանիկյան
Լեզվական խմբագիր` Անի Կոստանդյան
Նախագծի տնօրեն՝ Գոհար Գասպարյան